Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը, անցնելով Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ ծառայող աղբամանների մյուս՝ ցուցարարների կողմը, սկսեց դրանց հեռացման աշխատանքները: Քիչ անց նրանց միացան նաև Երևանի կենտրոնում աղբահանություն իրականացնող «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները:

Հիշեցնենք՝ «Սանիտեկ»-ի ներկայացուցչի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործ կա՝ ընկերությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու փաստով, ոստիկանները աղբամանները առգրավելու որոշում ունեն:

Ոստիկանները ցուցարարներին կոչ են անում միասին մաքրել Բաղրամյան պողոտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG