Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Տուգանքը նախատեսվում է 14 տարբեր որոշումներով, որոնցից 13-ով ՀԷՑ-ը կտուգանվի 5 միլիոն դրամով, մեկով՝ 10 միլիոն դրամով։

Ըստ հանձնաժողովի լրատվական ծառայության, Տուգանքները կիրառվել են, քանի որ ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաև նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս, պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG