Մատչելիության հղումներ

Քլինթոնը մեղադրել է Չինաստանին ԱՄՆ-ի պետական գաղտնիքները գողանալու համար


Հիլարի Քլինթոն, արխիվ
Հիլարի Քլինթոն, արխիվ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, ներկայումս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պատասխանատու են հաքերների օգնությամբ ԱՄՆ-ի պետական գաղտնիքները գողանալու համար։ BBC-ի հաղորդմամբ, Քլինթոնը ասել է, թե «Չինաստանը փորձում է կոտրել ԱՄՆ-ում այն ամենը, ինչը չի շարժվում»։

Նյու-Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը նշել է, որ «չինական ռազմական ուժը շատ արագ է աճում, նրանք ռազմական օբյեկտներ են տեղակայում, որոնք սպառնում են այն երկրներին, ում հետ մենք պայմանագրեր ունենք, օրինակ Ֆիլիպիններին»։

Քլինթոնի ձևակերպմամբ, ԱՄՆ-ն պետք է չափազանց զգոն լինի հզորացող Չինաստանի նկատմամբ։

Նախորդ շաբաթ, ԱՄՆ-ի ազգային հետախուզման տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել էր, որ ամերիկյան տվյալների բազաները կոտերլու և միլիոնավոր պետաշխատողների տվյալները գողանալու գործով գլխավոր կասկածյալը Չինաստանն է։ Պաշտոնական Պեկինը հերքում է այդ պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG