Մատչելիության հղումներ

ՃՏՊ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին. երկու զինծառայող մահացել է, երկուսը վիրավորվել


Այսօր Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից հրշեջ-փրկարարները դուրս են բերել 23-ամյա Ա.Պ.-ին և 21-ամյա Ս.Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել նաև վարորդ, 28-ամյա Մ.Թ.-ի և 26-ամյա ուղևոր Ս.Զ.-ի դիերը։ Բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամասի սպաներ են, Հայաստանի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG