Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն ավարտում է աշխատանքային այցը Ֆրանսիա


Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակ է դնում Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակ է դնում Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Վարչապետն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան: Այստեղ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, նա առանձնահատուկ կարևորել է ֆրանսահայ համայնքի գործուներությունը հայապահպանության գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG