Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշելով, որ 20 տարի առաջ ընդունված Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման համար՝ նախագահն ընդգծել է, որ հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում:

Սերժ Սարգսյանի ձեևակերպմամբ, կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են. - «Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր: Դրանք պետք է մոտեցնեն այն հանգրվանը, երբ հնարավոր կլինի վերջնականապես արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ»:

«Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով», - մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG