Մատչելիության հղումներ

Հունաստանի ֆինանսների նախարարը միջազգային վարկատուներին «ահաբեկիչներ» է անվանել


Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիս
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիս

Ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը Հունաստանում եվրագոտում մնալ-չմնալու հարցով անցկացվելիք հանրաքվեից մեկ օր առաջ միջազգային վարկատուների անվանել է «ահաբեկիչներ»։

Վարուֆակիսն ասել է՝ վարկատուները, որոնց թվում է Արժույթի միջազգային հիմնադրամը, «ստիպել են Հունաստանին փակել բանկերը՝ մարդկանց մեջ վախ սերմանելու համար», իսկ այդ երևույթը կոչվում է «ահաբեկչություն»։ Նա նաև հավելել է, որ իր կարծիքով՝ «վախը չի հաղթի»։

Հունաստանում այսօր վճռորոշ հանրաքվեից առաջ լռության օր է հայտարարված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG