Մատչելիության հղումներ

logo-print

38-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը


ՀՀ քննչական ծառայության շենքը

ՀՀ քննչական ծառայության շենքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2015թ. հուլիսի 4-ին՝ ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ 2015թ. հուլիսի 4-ին՝ 03:45-ի սահմաններում, ամուսինը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Հայկանուշ Սորսումաթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կնոջն սպանելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG