Մատչելիության հղումներ

Զարիֆ. Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի ապագային նվիրված բանակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ուրբաթ երեկոյան Վիեննայից հանդես է եկել տեսաուղերձով` նշելով, որ «աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չի եղել Իրանի և Արևմուտքի միջև համաձայնության կնքմանը»: Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ «հաջողության որևէ երաշխիք առայժմ չկա»:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, հայտարարել է, որ «առաջընթաց կա, սակայն որոշ բարդ խնդիրներ դեռևս օրակարգում են»:

Իրանի և միջազգային հանրության միջև միջուկային խնդրի շուրջ համաձայնության կայացման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG