Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանից պահանջում է ավելի քան 70 միլիոն եվրո


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Վրաստանի կառավարությունը Եվրոպական դատարանին միջնորդել է կայացնել որոշում Ռուսաստանից ավելի քան 70 միլիոն եվրո բռնագանձելու վերաբերյալ:

Անցյալ տարի Եվրոպական դատարանը եզրակացրել էր, որ Ռուսաստանը, Վրաստանի 4 հազար 500 քաղաքացու արտաքսելով, խախտել է Եվրոպական կոնվենցիայի տարբեր կետեր:

Փոխհատուցման չափը որոշելու նպատակով Եվրոպական դատարանը սահմանել էր մեկամյա ժամկետ, սակայն, ըստ վրացական կառավարության, մինչ օրս ռուսական կողմը չի արձագանքել:

Վրացական կողմի պարզաբանմամբ, հատուցման անհրաժեշտ չափը որոշվել է՝ հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG