Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից 53-ամյա Բ. Մ.-ն և 67-ամյա Ա. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG