Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները այցելել են 2014 թվականի դեկտեմբերին գերության մեջ հայտնված և այս տարվա մայիսին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից, այցելությունը կայացել է հունիսի 30-ին, կազմակերպության միջոցով գերին և նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:

Հիշեցնենք՝ Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում մեղադրվում է, մասնավորապես, հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG