Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է քննել 11 տարի առաջ Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության գործով Ռուսաստանի դեմ հայցի երկու առանցքային մասերը։

2004-ին Բեսլանի դպրոցի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 334 մարդ մահացավ, մեծ մասը՝ երեխաներ։

Ռուսաստանի դեմ հայցում նշված է, որ պատանդներին ազատելիս իշխանությունները խախտել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ։

Ստրասբուրգյան դատարանը հայտարարել է, որ քննելու է գործը երկու հոդվածներով՝ ներառյալ կյանքի իրավունքի վերաբերյալ հոդվածը, որն էլ հայցվորների կողմից դիտվում է որպես առանցքային հարց։

Ողբերգությունից հետո մինչ օրս կասկածներ կան` վերջին փոխհրաձգությունը նախաձեռնել են ահաբեկիչնե՞րը, թե՞ ռուս ուժայինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG