Մատչելիության հղումներ

Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում


Խորհրդակցություն ՊՆ-ում, արխիվ

Խորհրդակցություն ՊՆ-ում, արխիվ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր հունիսին զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինանձնակազմի զգոնությունն ու կարգապահությունը, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ցուցադրական զորախաղերը, ինչպես նաև շտաբային մարզումները և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG