Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշել է Հայաստանի արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք՝ երեկ ուժի մեջ մտավ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը: Օրենքով կարգավորվում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG