Մատչելիության հղումներ

39.8 միլիոն դրամ` Համահայկական խաղերում Սիրիայի պատվիրակության ծախսերի համար


Համահայկական խաղերի բացման արարողությունը, արխիվ

Համահայկական խաղերի բացման արարողությունը, արխիվ

Օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով, նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար:

Զաքարյանը տեղեկացրել է, որ պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը նաև հավելել է, որ հուլիսի 1-ի դրությամբ խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 35 պետությունների 161 քաղաքներ, որը բավականին մեծ թիվ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG