Մատչելիության հղումներ

logo-print

Մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով Հայաստանի կառավարությունը այսօր որոշեց մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 միլիարդ դրամ:

Այդ գումարով, կառավարության հաղորդագրության համաձայն, կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:

«Այս ծրագիրը մենք շատ ենք կարևորում, մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավման խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG