Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքում է ԼՂ նախագահին Լոնդոն հրավիրելու կապակցությամբ


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը երեկ կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, տեղեկացնում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը։

Փոխարտգործնախարարը Ադրբեջանի իշխանությունների բողոքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Մեծ Բրիտանիա առաջիկա այցի կապակցությամբ։

Ըստ աղբյուրի, հուլիսի 8-ին Սահակյանը հրավիրված է մասնակցելու Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG