Մատչելիության հղումներ

Պենտագոնը հրապարակեց 2015-ի Ռազմական ազգային ռազմավարությունը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը Վաշինգտոնում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը Վաշինգտոնում

Պենտագոնը հրապարակել է Միացյալ Նահանգների 2015 թվականի Ռազմական ազգային ռազմավարությունը, որտեղ որպես միջազգային անվտանգությանը գլխավոր սպառնալիք է ներկայացվում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, հիշատակվում են նաև «ռևիզիոնիստ պետություններ» Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան։

«Չնայած Ռուսաստանը իր ներդրումն է ունեցել ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարում, այս երկիրը մեկ անգամ չէ, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ և պատրաստակամություն է դրսևորել ուժի կիրառմամբ հասնելու իր նպատակներին», - նշվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հրապարակած փաստաթղթում։

Միաժամանակ, ընդգծվում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ Հյուսիսային Կորեան անմիջական ռազմական սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի և դաշնակիցների համար, սակայն նրանց գործողությունները մտահոգություն են հարուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG