Մատչելիության հղումներ

Ցուցարարները մտադիր չեն բանակցել ոստիկանության հետ ակցիայի նոր վայրի հարցով


Դավիթ Սանասարյանը Բաղրամյան պողոտայում, 1-ը հուլիսի, 2015թ.

Դավիթ Սանասարյանը Բաղրամյան պողոտայում, 1-ը հուլիսի, 2015թ.

Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն տասներորդ օրը շարունակվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը համակարգող նոր խումբը չի պատրաստվում ոստիկանության հետ բանակցել ակցիան այլ վայր տեղափոխելու հարցով։ Այս մասին քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։

Ոստիկանությունը հավաքը այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ցուցարարներին է դիմել այսօր երեկոյան հրապարակած հայտարարությունում՝ նաև զգուշացնելով, որ Բաղրամյան պողոտայում նրանց մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG