Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանը Բրիտանիայի ՊՆ պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հարցեր


Սեյրան Օհանյան, արխիվ

Սեյրան Օհանյան, արխիվ

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան - Միացյալ Թագավորություն և Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը` ակնկալելով համագործակցության դինամիկ զարգացում», - փոխանցում է ՊՆ լրատվական վարչություն։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով շարունակելու են համագործակցել Հայաստանի ՊՆ-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG