Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա երեք օրերին Հայաստանի տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Նախարարությունը հայտնում է, որ երկրի տարածքում հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 3-ին և 5-6-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ին էապես չի փոխվի, հուլիսի 3-5-ը կնվազի 2-3 աստիճանով:

Հաղորդագրության համաձայն՝ Երևանում հուլիսի 1-3-ը, հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG