Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ուսումնասիրում է մերձբալթյան երկրների անկախացման օրինականությունը


Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտե, հունիս, 2015թ․
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտե, հունիս, 2015թ․

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է 1991 թվականին նախկին Խորհրդային Միությունից անկախանալու մերձբալթյան երեք երկրների որոշման օրինականությունը: Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է դատախազության խոսնակը:

Համապատասխան հայցով դատախազությանը դիմել են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության երկու պատգամավորներ, պնդելով, թե Էստոնիային, Լիտվային և Լատվիային անկախություն շնորհելու՝ նախկին միության Պետխորհրդի որոշումը անօրինական է:

Ենթադրվում է, որ այս նախաձեռնությունը առաջընթաց չի ունենա:

Ռուսաստանի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ հոռետեսական մոտեցում ունեն:

Երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում լրագրողներին ասել է, թե այդ հայցի մասին ոչինչ չի լսել, և ընդգծել է, որ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ ու միջազգային համաձայնագրեր ունի մերձբալթյան երկրների հետ:

Իսկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն վրդովված արձագանքել է․ - «Ոչ ոք մեզ սպառնալու իրավունք չունի, մեր անկախությունը ձեռք է բերվել Լիտվայի ժողովրդի արյան և զոհողությունների գնով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG