Մատչելիության հղումներ

Հայկական բանակի սպան գլխի հրազենային վնասվածքից մահացել է


Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ ըստ նախնական տվյալների՝ երեկ ժամը 13-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին սպան մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG