Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան թույլ չի տվել Նարիշկինին մասնակցել ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին


Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ֆինլանդիան մուտքի թույլտվություն չի տվել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ մասնակցել հուլիսի 5-9-ը անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի արտաքին գործերի ներկայացուցիչ Վեսա Հյակկինենին։

Վերջինս նշել է, որ արգելքը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներով։

Ավելի վաղ Հյակկինենը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության վեց անդամների մուտքի արտոնագիր չի տրվել, քանի որ նրանք գտնվում են սև ցուցակում։

«Նարիշկինի անունը ևս սև ցուցակում է», - ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG