Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին՝ «թիվ մեկ կասկածյալ» 1998-ի սպանության գործով


Միխայիլ Խոդորկովսկի, հունիս, 2015թ․

Միխայիլ Խոդորկովսկի, հունիս, 2015թ․

Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին թիվ մեկ կասկածյալն է 1998 թվականին Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, որը վերաբացում է տարիների վաղեմություն ունեցող քրեական այս գործը՝ երևան եկած նոր հանգամանքներով պայմանավորված:

Քննչական կոմիտեի խոսնակը հնարավոր է համարել, որ հենց Խոդորկովսկին է կազմակերպել այս, ինչպես նաև այլ լուրջ սպանություններ:

Խոդորկովսկու խոսնակը այս ենթադրությունները «ամառային ցնորք» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG