Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան դադարեցնում է Ռուսաստանից գազ գնելը


Ստորգետնյա գազապահեստարան Ուկրաինայում

Ստորգետնյա գազապահեստարան Ուկրաինայում

Այսօրվանից Ուկրաինան կդադարի գազ գնել Ռուսաստանից, մինչև մատակարարման նոր պայմանների մասով համաձայնություն ձեռք բերվի:

Ուկրաինական «Նաֆթոգազ»-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմ»-ի եվրոպական հաճախորդների համար կշարունակվի գազի առաքումը Ուկրաինայի տարածքով:

Այս հայտարարությունը հնչում է Վիեննայում Եվրամիության միջնորդությամբ գազի գնի շուրջ բանակցությունների ձախողումից հետո, որոնց նպատակն էր շարունակել մատակարարումը առաջիկա 3-6 ամիսներին:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի փոխանցմամբ՝ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերին: Նրա ռուսաստանցի պաշտոնակիցը Ուկրաինայի՝ ռուսական գազ չգնելու որոշումը քաղաքական է անվանել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG