Մատչելիության հղումներ

Լիբերիայում էբոլա վիրուսը մի պատանու կյանք է խլել


Սուր վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակավոր կենտրոն Լիբերիայում, մարտ, 2015թ․

Սուր վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակավոր կենտրոն Լիբերիայում, մարտ, 2015թ․

Թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 7 շաբաթ առաջ հայտարարել էր, թե Լիբերիայում էբոլա հիվանդությունը վերացված է, վերջերս այդ երկրում գրանցվել է վարակի նոր դեպք՝ վիրուսը 17 տարեկան պատանու կյանք է խլել:

Լիբերիայի առողջապահության փոխնախարար Թոլբերտ Նյենսվահը ասել է, որ իշխանություններին առայժմ չի հաջողվում պարզվել, թե տղան որտեղ է վարակվել էբոլայով:

«Մեր թիմը երեկ գտնվում էր մահացած երեխայի ծնողների տանը՝ իրավիճակը ուսումնասիրելու և տարածքը հետազոտելու նպատակով», - ասել է Նյենսվահը:

Փոխնախարարը նաև կոչ է արել խուճապի չմատնվել: Մինչդեռ, լիբերիացի Գբատեմե Սնեհը «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողին պատմում է, որ էբոլա վարակից մահացած հազարավոր մարդկանց մասին հիշողությունները հետապնդում են իրեն: Այն միտքը, որ վարակը կարող է վերսկսվել, նրան սարսափեցնում է: Նա նաև նշում է, թե որքան դժվար էր Լիբերիայի այն քաղաքացիների համար, ովքեր պետք է ճամփորդեին գործնական նպատակներով․ մարդկանց վերաբերվում էին ասես խարանվածի:

Լիբերիայի մեկ այլ բնակիչ՝ չորս երեխաների մայր Քոմֆորթ Ֆրիմանը, նույն զգացողությունն ունի: Նա ասում է, որ եթե չափահասները կարող են վարակից խուսափելու համար ինչ-ինչ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ապա երեխաները շատ ավելի խոցելի են:

Էբոլայի վարակը սկսել է տարածվել 2013 թվականի դեկտեմբերից՝ Լիբերիայում, Գվինեայում և Սիերա Լեոնեում: Վարակից մահացել է ավելի քան 11 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG