Մատչելիության հղումներ

​«Հիմնադիր խորհրդարանը» պահանջում է պարզել Սեֆիլյանին հետապնդած անձանց ինքնությունը


«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել՝ իրավապահ մարմիններից պահանջելով պարզել 100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրությանը կից ներկայացրել է տեսանյութ և լուսանկար և պնդել, որ դրանցում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին, այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ:

«Իրապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում արդեն պարբերական դարձած այս երևույթի վրա և հորդորում ենք միջոցներ ձեռնարկել այն միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, ինչպես նաև բոլոր հասանելի միջոցներով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հալածանքը դադարեցնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG