Մատչելիության հղումներ

Հուլիսի 1-ին մեկնարկում է ամառային զորակոչը


Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

«Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները»,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որին կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG