Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը հորդորում է պայքարը տեղափոխել երկխոսության հարթություն


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում է «մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որևէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն»։

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ միմյանց ընդառաջ քայլերը կմեղմեն համընդհանուր անվստահության մթնոլորտը, իսկ համատեղ ուժերով լուծումներ փնտրելը երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ կապացուցեն «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը:

Այսօր տարածած հայտարարությունում Գալուստ Սահակյանը նաև ընդգծում է, որ քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման և հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է, և միայն հասարակության և պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը և պետականության հիմքերի ամրապնդմանը։

Նա նաև կարծում է, որհունիսի 23-ի առավոտյան ցուցարարների և լրագրողների հանդեպ ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

«Չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք։ Մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տևական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել»,- հայտարարում է Գալուստ Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG