Մատչելիության հղումներ

Ծառայողական խորհրդակցություն ԼՂ ՊԲ շտաբում


Լևոն Մնացականյան, արխիվ

Լևոն Մնացականյան, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերն ու միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնի հանձնման և ընդունման աշխատանքների արդյունքներով ենթակա բաժիններում և ծառայություններում արձանագրված վիճակը, անդրադարձ է կատարվել 2015 թվականի բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված գործընթացներին և ծառայություններում առկա պրոբլեմային խնդիրներին:

Ամփոփելով ծառայողական խորհրդակցությունը՝ Լևոն Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է պաշտոնի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով արձանագրված թերացումների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք գործընթացների վրա, իսկ այնուհետև մի շարք հանձնարարականներ տվել բանակի պատրաստության պլանով նախատեսվող միջոցառումներն ըստ ժամանակացույցի և որակով կազմակերպելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG