Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Արևելյան գործընկերության հանդիպմանը


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Մինսկում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Նալբանդյանը ելույթ է ունեցել հանդիպմանը՝ հայտարարելով, մասնավորապես, որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համապարփակ գործընկերություն ու կարևորում է քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը:

Նա իր ելույթում անդրադարձել է նաև երևանյան ցույցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը։

Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG