Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Այսօր արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը որոշել է առաջարկել Ազգային ժողովի նախագահին հուլիսի 2-ին ժամը 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում: Այդ մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ 200 միլիոն դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրմանը անդրադարձ է եղել անցած ուրբաթ օրը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG