Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը չի պատրաստվում «կոտրել ջահելին»


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց անող երիտասարդների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ցրել ցույցը:

«Դուք շատ լավ գիտեք, որ ոստիկանությունը շատ ուժեղ է: Բայց կոտրի քաղաքացուն, ջահելի՞ն կոտրի», - ասաց Գասպարյանը ու հավելեց. - « Երիտասարդությունը մեր ապագան է, իսկ ապագան` չեն սպանում»:

Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո` հունիսի 19-ից, Երևանում մեկնարկեց բողոքի հանրահավաք, որը նույն երեկոյան վերաճեց նստացույցի: Հունիսի 22-ին ցուցարարները նստացույցը տեղափոխեցին Բաղրամյան պողոտա` փակելով փողոցը: Ոստիկանությունը ուժ կիրառեց և հունիսի 23-ի առավոտյան ցրեց ակցիան, սակայն նույն օրը Ազատության հրապարակում նոր հանրահավաք անցկացվեց, որի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա և շարունակեցին նստացույցը: Շուրջօրյա բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց՝ հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի գործունեության միջազգային աուդիտ կանցկացվի՝ պարզելու, մասնավորապես, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, իսկ մինչ աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը: Նախագահը նաև խոստացավ, որ մինչև աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը: Այս հայտարարությունից հետո «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գնալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG