Մատչելիության հղումներ

Վաղինակ Շուշանյան. Բաղրամյան պողոտայում մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ներկայացրեց շարժման հետագա քայլերը:

«Անցնում ենք պայքարի այլ հարթակ` չմոռանալով ու բաց չթողնելով փողոցային պայքարը: Ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ, Բաղրամյան պողոտան փակել, յոթ օր, յոթ գիշեր մնալ», - նշեց Շուշանյանը` շարունակելով. - «Բայց էնտեղ մնալն իր արդյունքը տվել է, շարունակում է տալ: Էնտեղ մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը: Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կես քայլ: Ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք կես քայլ հետ են գնացել»:

Շուշանյանը շեշտեց, որ այս պահին քննարկում են ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանն իրենց մասնակցության հարցը:

«Կոչ ենք անում համախմբվել, ստեղծել անկախ խմբեր, որոնք վերլուծություն կանեն, կմշակեն տեքստ, որը կարող ենք մտցնել նրանց աչքը ցանկացած ատյանում`կառավարություն, ԱԺ, նախագահական` որն ամենակարևորն է, որովհետև այնտեղ են որոշումներ կայացնում և միակ մարդը, ով կարող է չեղյալ համարել այս ամենը, այնտեղ է: Բայց իրականում ինքն էլայդքան իրավասություն չունի ինչ-որ հարցեր լուծելու», - ասաց նա:

Շուշանյանն ընդգծեց, որ մնալով փողոցում և շարունակելով պայքարը, իրենք միաժամանակ պատրաստ են մասնակցել քննարկումների, որպեսզի հարցն ավելի շուտ հասնի հաջող ավարտի:

«Միայն փողոցում պայքարը չի լինի: Եթե միայն փողոցով լինի, կմնանք փողոցում: Այն կտանի լճացման կամ բախման»,- ասեց Շուշանյանը` հավելելով, որ շարունակելու են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն միա յն խաղաղ կերպով:

«Կոչ ենք անում համախմբված լինել և շարունակել պայքարը: Իսկ Բաղրամյան փողոցը կազմ-պատրաստ մեզ է սպասում, ամեն պահի կարող ենք վերադառնալ Բաղրամյան փողոց և այս անգամ բոլոր կողմերից փակել, այնպես, որ իրենք ելումուտ չունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG