Մատչելիության հղումներ

Օսիպյան. Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու, սպասելու է մինչև իրենք իրենց ցրվեն


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում զրուցումէ ցուցարարների հետ, 29-ը հունիսի, 2015թ.
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում զրուցումէ ցուցարարների հետ, 29-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու, սպասելու է այնքան, մինչև [ցուցարարներն] իրենք իրենց ցրվեն, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ կասենք», - ասաց Օսիպյանը։

Լրագրողի հարցին, թե ոստիկանությունը միջոցներ չի՞ ձեռնարկելու աղբամանները պողոտայից հեռացնելու համար, Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ ցուցարարներն իրենք դրանք կհեռացնեն։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայից արդեն մեկնարկել է բողոքի երթը Երևանի կենտրոնով. մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ քիչ անց պողոտայում մեկնարկող հանրահավաքին։

Սպասվում է նաև, որ քիչ անց Ազատության հրապարակից հայտարարությամբ հանդես կգան «Ո՛չ թալանին» նախաձեռնության» անդամները։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG