Մատչելիության հղումներ

Ծրագրավորող զորակոչիկները կներգրավվեն «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի աշխատանքներում


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակներում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015 թվականի ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

ՊՆ լրատվական վարչության հաղորդմամբ, «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնը կգործի 2015 թվականի 4-րդ եռամսյակից:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) մասնագետներից:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG