Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջարկել է նվազեցնել Ուկրաինա մատակարարվող գազի գինը


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետն առաջարկել է նվազեցնել Ուկրաինա մատակարարվող գազի գինը: Դմիտրի Մեդվեդևն այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկովի հետ հանդիպման ընթացքում:

Որոշման պատճառն, ըստ Մեդվեդևի, միջազգային շուկայում էներգակիրների գնի անկումն է: Ռուսաստանի վարչապետն ասել է՝ գների վերաբերյալ հետագա որոշումը կախված կլինի էներգակիրների միջազգային գներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG