Մատչելիության հղումներ

logo-print

«Սանիտեկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջում է «Սանիտեկ»-ի աղբամանների մոտ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջում է «Սանիտեկ»-ի աղբամանների մոտ

«Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Սանիտեկ»-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ հաղորդում է տվել ընկերության ներկայացուցիչ Ա.Կարապետյանը: Նա նշել է, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող 41 աղբամանները, դրանք օգտագործել որպես արգելապատնեշ` այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

«Քրեական գործով որոշում է կայացվել առգրավել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող և որպես արգելապատնեշ օգտագործվող, նշված ընկերությանը պատկանող 41 հատ աղբամանները։ Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»։

Քրեական գործ հարուցելու մասին այսօր առավոտյան հայտարարեց նաև ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, սակայն դա հարուցեց ցուցարարների դժգոհությունը: Այդ հայտարարությունից հետո ողջ գիշեր Բաղրամյան պողոտայում լուսացրած ցուցարարները միանգամից բարձրացան աղբամանների վրա՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պարտրասվում զիջել այդ աղբամանները, քանի որ դրանք իրենց համար որպես բարիկադ են ծառայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG