Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը կխախտվի


Ավստրիա -- Իրանի հարցով բանակցություններ Վիեննայում, 28-ը հունիսի, 2015թ․
Ավստրիա -- Իրանի հարցով բանակցություններ Վիեննայում, 28-ը հունիսի, 2015թ․

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար հունիսի 30-ին նշանակված վերջնաժամկետը չեն պահպանի:

«Մենք ասել ենք, որ բանակցությունները կարող են անցկացվել հունիսի 30-ից մի քանի օր հետո էլ, եթե լրացուցիչ ժամանակի կարիք ունենք»,- ասել է անանուն մնալ ցանկացող այդ պաշտոնյան լրագրողներին:

Իրանի հարցով Վիեննայի բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները՝ ռուս և չին պաշտոնյաների հետ միասին:

Բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի կրճատումն է՝ արևմտյան պատժամիջոցները թուլացնելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG