Մատչելիության հղումներ

Ռեժիմը սաստկացրել է հալածանքը Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ․ ՀԽ


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հալածանքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորնրդարան»-ը:

Ըստ հաղորդագրության, վերջին շրջանում ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով և հետիոտն ամենուրեք հետևում են Սեֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան և ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում:

«Հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ ապօրինի և ուժային եղանակով բռնություն կկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ղեկավարները և ռեժիմին ենթակա քարոզչամեքենան լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում և առանձին անհատների միջոցով լուրեր էին տարածում, որ Ժ. Սէֆիլյանը սադրիչ է և նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը քաղաքական շահաբաժին ստանալու համար: Եվ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեին Ժ. Սէֆիլյանին», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, երեկ պատասխանելով «Ազատության» հարցին այն մասին, որ ոստիկանության ներկայացուցիչները շարունակ ինչ-որ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների մասին են ակնարկում, որոնք փորձում են դիվիդենտներ շահել, ո՞ւմ մասին է խոսքը, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ - «Կիվիրյաններ են շահում, սեֆիլյաններ են շահում․․․ Հալա մի հատ թողեք՝ տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքվե՞ն իրենց կողքը: Տեսնում են մարդիկ հավաքված՝ լույսով մարդիկ, խառնեցին, խառնեցին․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG