Մատչելիության հղումներ

«Ինտեր ՌԱՕ»-ն հերքում է ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերը


«Ինտեր ՌԱՕ»-ն հերքում է տեղեկությունները, թե բանակցություն է վարում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի շուրջ:

«Այս պահին ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ որևէ բանակցություն չենք վարում»,- «Ինտերֆաքս»-ին է ասել ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Այսօր ռուսական «Կոմերսանտ»-ն էր գրել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ստիպել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել ընկերությունը:

Թերթի տեղեկություններով՝ ռուսական հոլդինգը արդեն բանակցություններ է վարել հայկական ծագմամբ ռուսական գործարարների, այդ թվում՝ «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: «Տաշիր գրուփ»-ի երևանյան ներկայացուցչությունից հերքել են այս տեղեկությունը: Ընկերության ռուսական գրասենյակում էլ ասել են, որ «այս տեղեկությունից գաղափար չունեն»:

Մինչ այդ Երևանում հունիսի 19-ից չեն դադարում էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացման որոշումը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG