Մատչելիության հղումներ

Զաուր Դադաևը չի ընդունում Նեմցովին սպանելու մեղադրանքը


Զաուր Դադաև, արխիվ

Զաուր Դադաև, արխիվ

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը կրկնակի հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ սպանության օրը Մոսկվայի կենտրոնում չի եղել: Դադաևը քննիչին պատմել է, որ սպանության օրը եղել է Օչակովո-Մատվեևյան թաղամասում, ինչպես նաև մի քանի ռեստորաններում, հանդիպել է հայրենակիցներին և աղոթել է մզկիթում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դադաևը ընդունել էր մեղքը, սակայն հետո հրաժարվել իր խոսքերից՝ նշելով, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել ճնշման տակ: Նա հայտարարել էր, որ մինչև Քննչական կոմիտե տեղափոխվելը, իրեն առևանգել են և կտտանքների ենթարկել:

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Կրեմլի հարակից կամրջի վրա: Սպանության գործով 5 անձ կալանավորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG