Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է նախարարության ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ռազմական ոստիկանության համակարգի կատարած աշխատանքները:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում ռազմական ոստիկանության սպաները Օհանյանին ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված լայնածավալ գործունեության արդյունքները:

«Պաշտպանության նախարարը ներկաների ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել է ամառային զորակոչի աշխատանքների ճշգրիտ կազմակերպման և գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու խնդիրներին», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Սեյրան Օհանյանը համապատասխան ցուցումներ է տվել 2015 թվականի ամառային զորակոչի նկատմամբ խիստ հետևողական ու աչալուրջ լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG