Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել իրավիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների վիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG