Մատչելիության հղումներ

Բաքվում ավարտվեցին Եվրոպական խաղերը


Բաքվում երեկ տեղի է ունեցել առաջին Եվրոպական խաղերի փակման արարողությունը:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, մրցումների 17 օրերի ընթացքում ամենից շատ ոսկե մեդալներ նվաճել է Ռուսաստանի հավաքականը՝ 79 մեդալ: Ադրբեջանի հավաքականը 21 ոսկե մեդալով զբաղեցրել է երկրորդ տեղը: Խաղերը հյուրընկալողները նաև 15 արծաթե և 20 բրոնզե մեդալ են նվաճել:

Երրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի հավաքական էր՝ 18 ոսկե մեդալով:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 36-րդ տեղը: Միակ մեդալը՝ արծաթե, նվաճել է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG