Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հայտարարում է, որ քաղաքացիները «խախտում են համակեցության կանոնները»


Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները «խախտում են համակեցության կանոնները»:

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել լռություն», - հայտարարեցին ոստիկանները:

Այս հայտարորթյունից հետո կարճատև բանավեճ տեղի ունեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ցուցարարների միջև, այն բանից հետո, երբ մի քանի ցուցարարներ ծիծաղեցին ոստիկանության հայտարարությունը հնչեցնելու պահին, հայտարարեց, որ բազմաբնակարան շենքերի մոտ աղմկելը, սուլելը, ծափահարելը՝ արգելվում է:

«Հիմա էլ եմ ասում՝ ուշ չէ․ դադարեցրեք անօրինական գործողությունները: Խնդրում եմ ազատել Բաղրամյան պողոտան: Կան քաղաքացիներ, որոնք հայտարարել են՝ վերադարձել են Ազատության հրապարակ: Գնացեք՝ շարունակեք», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG