Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը Ազատության հրապարակում է տեսնում լուսավոր դեմքերի


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում, 26-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում, 26-ը հունիսի, 2015թ.

Քիչ առաջ Ազատության հրապարակով էր անցնում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մի շարք բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ։

Նա զրուցեց հրապարակում ներկա մարդկանց խմբի հետ, նաև պատասխանեց մի քանի հարցերի։

Ցուցարարներն առաջին հերթին ցանկանում էին իմանալ, թե ինչ է տեղի ունենալու այսօր Բաղրամյան պողոտայում, հարցնում էին՝ կարելի՞ է վստահ լինել, որ այնտեղ հավաքվածներին ոչինչ չի պատահելու, նշում էին, որ այնտեղ կան երեխաներ և կանայք։

Ոստիկանապետը այդ հարցերին այդպես էլ ուղիղ չպատասխանեց, միայն ասում էր, որ եթե մինչև այս պահը Բաղրամյան պողոտայի վրա հավաքված մարդիկ լուսավոր էին, և ինքը զգում էր, որ այդ շարժումը կարծես թե լուսավոր շարժում է, ապա այսօրվանից Բաղրամյանի հավաքը նա լուսավոր չի համարում։ «Ես այստեղ՝ Ազատության հրապարակում եմ տեսնում լուսավոր դեմքերի», - ասաց Գասպարյանը։

Ոստիկանապետը հորդորում էր այստեղ գտնվողներին իրենց ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ՝ կառուցողական պայքարը այստեղ շարունակելու համար։

Վլադիմիր Գասպարյանը կրկին հայտարարեց, որ ոստիկանությունը վերականգնելու է հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում։

Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG