Մատչելիության հղումներ

Ակտիվիստ. Միայն փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել հաղթանակի


Միայն փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել հաղթանակի, տղաները եկել են այստեղ մտածելու հաջորդ՝ ավելի լայնածավալ քայլերը, հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ Ազատության պողոտայում գտնվող երիտասարդ ակտիվիստ Գևորգ Գեորգիսյանը։

«Հիմա ես ուզում եմ հասկանում, որ մարդիկ մնացել են դեռևս Բաղրամյանում, ո՞ւմ հետ են մնացել, և ի՞նչ պահանջով, որովհետև հոսանքի թանկացման կասեցումը և պահանջներն արդեն այստեղ [Ազատության հրապարակ] են եկել», - ասաց ակտիվիստը։

Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում հնչում են քաղաքական պահանջներ, իսկ Ազատության հրապարակում պահանջները սոցիալական են։ «Այնտեղ կանգնել են մարդիկ, ովքեր ուզում են ուրիշ բան։ Այնտեղ եղած ժողովրդին կոչ եմ անում՝ ժողովուրդ զգույշ եղեք, եթե գոնե չեք գալիս ստեղ, մնում եք այդտեղ, ուրեմն ծայրահեղ աստիճան զգույշ, սադրանքների ոչ մի դեպքում չգնաք, որովհետև կան մարդիկ, ում համար ժողովրդի կյանքը դա ոչինչ է, իրենք ուզում են ինչ-որ տեղեր աչոկներ հավաքել», - ասաց Գերոգիսյանը։

Նա նշեց, որ այն, ինչ այսօր կարող է լինել Բաղրամյան պողոտայում տղաներն [«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները] իրենց ուսերի վրա չեն կարող կրել։ «Մեզնից ոչ ոք չի կարող կրել, որովհետև այն ձևով, ոնց որ ոստիկաններն են պատրաստված եկել այսօր, երբ որ նախագահը հայտարարում է, որ ոստիկանները կարող են անել ամեն ինչ, դրանից հետ պետք է զգուշանալ։ Ինչքան էլ թերագնահատենք նախագահին, եկեք չմոռանանք՝ ինքը շախմատիստ է, և մեկ քայլի կոմբինացիա երբեք չի արվում իրա կողմից։ Պետք է նստենք ու մտածենք բազմաքայլ, ասել են աուդիտ, թող անեն աուդիտ կհետևենք աուդիտին, ընթացքում կանենք մերը, կպատրաստենք մերը», - ասաց ակտիվիստը՝ նշելով. - «Ես չեմ ուզում, որ այսօր հայի արյուն թափվի, իսկ կան դրա նախադրյալները, որովհետև կան դրան պատրաստ հայեր»։

Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG